Հունական «Պանատինաիկոս-Մաքաբի» և իսրայելական «Թել Ավիվ» թիմերի բասկետբոլային հանդիպման ընթացքում հույն երկրպագուները հակաթուրքական պաստառ են պարզել, ինչը վրդովեցրել է Հունաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, ազգությամբ թուրք Էրգին Աթամանին, գրում է Ermenihaber-ը։
«Պանատինաիկոս»-ի թիմում հանդես է գալիս ազգությամբ թուրք երկու բասկետբոլիստ՝ Օմեր Ֆարուք Յուրցևենը և Չեդի Օսմանը, հավելել է կայքը։
«Մարզադահլիճները ոչ թե քաղաքականության, այլ բարեկամության և խաղաղության տեղ են։ Հավատում է, որ հաղթողները կլինեն սպորտն ու ընկերությունը»,- հանդիպումից հետո հայտարարել է թիմի գլխավոր մարզիչը։