Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների պայթյունների զոհերի թիվը հասել է 20-ի, գրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը կից արտակարգ իրավիճակների կենտրոնին։
«Թարմացված տվյալներով՝ այսօր երեկոյան ռացիաների պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորվել է ավելի քան 450 մարդ»,- նշել են հրապարակման մեջ:
Սեպտեմբերի 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվող կապի սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ էին պայթել, ինչի հետևանքով 14 մարդ էր զոհվել։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթյունի հետևանքով տուժել էր ավելի քան 2800 մարդ, 8-ը՝ մահացել։