Դատարանը կալանավորել է Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգության գործով վեց մեղադրյալի, հայտնել է RBC-ն։
Ըստ կայքի՝ վաղը կշարունակվեն միջադեպի մյուս մասնակիցներին ձերբակալելու հետաքննության միջնորդությունների քննարկումները։
Դատարանն առաջին անգամ նշել է գործով ամբաստանյալների անունները՝ նրանք են Սաիֆուլաև Ա.Ա. Կոնոպլև Ի.Ս., Նուրմատով Մ.Խ., Կանաև Ռ.Մ., Եֆրեմով Ա.Վ.; Մաժիև Մ.Խ.։ Գործով, ընդհանուր առմամբ, ներգրավված են մի քանի տասնյակ անձինք։
Սեպտեմբերի 19-ին Wildberries-ի համասեփականատեր Վլադիսլավ Բակալչուկին մեղադրանք էր առաջադրվել։ Սեպտեմբերի 18-ին Wildberries-ի մոսկովյան գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով ընկերության անվտանգության 2 աշխատակից էր զոհվել։
20-30 հոգուց բաղկացած տղամարդկանց խումբն սկսել էր կոտրել բիզնես կենտրոնի մուտքի ապակիները, ի պատասխան կրակոցներ էին արձակվել։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ընկերության գրասենյակ էր փորձել ներխուժել Բակալչուկը՝ անվտանգության աշխատակիցներով: Wildberries-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ առաջինը կրակել էին Բակալչուկին ուղեկցող զինված մարդիկ:
Wildberries-ը և Russ-ը հունիսին հայտարարել էին իրենց միավորման մասին, որից հետո Բակալչուկը, որը Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինն է, հայտարարել էր ընտանեկան բիզնեսի ռեյդերային գրավման մասին։ Կինն, իր հերթին, նշել էր, որ դա ոչ թե ռեյդերական զավթում, այլ ամուսնալուծության գործընթացի սկիզբ է։
Russ-ի գործադիր տնօրենը հայազգի գործարար Ռոբերտ Միրզոյանն է։