Իսրայելական բանակն ավարտել է Լիբանանի հարավում հարձակումները՝ խոցելով «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մոտավորապես 100 արձակման կայանների և ահաբեկչական լրացուցիչ ենթակառուցվածքի, որոնք բաղկացած են մոտավորապես 1000 կայանքներից», – ասվում է զեկույցում:
Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ «կշարունակի իր գործողությունները՝ թուլացնելու «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ենթակառուցվածքներն ու հնարավորությունները՝ Իսրայել պետությանը պաշտպանելու համար։
Սեպտեմբերի 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում «Հեզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվող կապի սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ էին պայթել, զոհերի թիվը հասել էր 20-ի։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթյունի հետևանքով տուժել էր ավելի քան 2800 մարդ, զոհերի նախնական թիվը 8-ն էր։