Հնդկաստանի իշխանությունները դատական հետաքննություն են սկսել ամերիկյան Netflix ընկերության դեմ։ Ընկերությունը կասկածվում է վիզային ռեժիմի և հարկային օրենսդրության խախտման, ինչպես նաև ռասսայական խտրականության մեջ, հայտնում է BMF․ru-ն։
Հնդկաստանում բիզնեսի և իրավական հարցերով ընկերության նախկին տնօրեն Նանդինե Մեհտեյին 2020թ․ պաշտոնը թողնելուց հետո մեղադրել է Netflix-ին հնդիկ կանանց հանդեպ դիսկրիմինացիայի և ճնշումների համար։ Մեհտեն նաև պատմել է, որ այն ժամանակ, երբ նրա տարեկան աշխատավարձը 350,000 դոլար էր, նրա ավելի ցածր պաշտոնով տղամարդ գործընկերները 700-800 հազար դոլար էին ստանում։
2024թ․ սկզբի դրությամբ՝ Netflix-ին բաժանորդագրությունների քանակով Հնդկաստանն զբաղեցնում է 10-րդ տեղը (5.5 մլն մարդ)։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում բաժանորդագրվածների թիվը հասնում է 66.7 միլիոնի։