Թուրքիայի Նևշեհիր նահանգում միկրոավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 օտարերկրյա զբոսաշրջիկ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
«Նևշեհիրից Ալանիա զբոսաշրջիկներ տեղափոխող Այդըն Է.-ի վարած միկրոավտոբուսը կողաշրջվել է այն պատճառով, որ վարորդը կորցրել է կառավարումը, վթարի հետևանքով միկրոավտոբուսում գտնվող 18 մարդ վիրավորվել է, որից 15-ը զբոսաշրջիկներ են»,- գրել է լրատվականը։
Վթարի վայր են ժամանել շտապօգնությունն ու ոստիկանները։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։