Թուրքիան, որը ռուսական նավթի երրորդ խոշոր գնորդն է, կիսով չափ կրճատել է հումքի ներկրումը Ռուսաստանից, հայտնում է RBC-ն։
Ըստ աղբյուրի՝ սա տեղի է ունեցել Իզմիրի մերձակայքում գտնվող Star նավթավերամշակման գործարանի վերանորոգման ֆոնին։ Օգոստոսին ներմուծման ծավալը կազմել էր օրական 200 հազար բարելից մի փոքր պակաս, մինչդեռ ամառվա սկզբին այդ ցուցանիշն օրական 400-450 հազար բարելի սահմաններում էր։
Իզմիրի նավթավերամշակման գործարանում, որը թուրքական շուկա ռուսական նավթի բոլոր մատակարարումների մոտ 45%-ն է ապահովում, պլանային վերանորոգումն սկսվել է սեպտեմբերի 5-ին և կտևի շուրջ երկու ամիս։
Նշվում է, որ իրավիճակը ռուս մատակարարների համար կրիտիկական չէ։ Նրանք, հավանաբար, կվերահղեն կորցրած ծավալները դեպի ասիական, մասնավորապես հնդկական շուկա։
Աղբյուրը հիշեցնում է, որ Star նավթավերամշակման գործարանի օպերատորն Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունն է։
Թրամփն ուկրաինական հակամարտության հարցով սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար,...