«Ջոն» փոթորիկը հարվածել է հարավային Մեքսիկայի հարավային ափին, քամու արագությունը հասել է ժամում 190 կիլոմետրի, տեղեկացնում է AP-ն։
ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնի տվյալներով՝ փոթորկի ուժգնությունը դասվում է հինգ հնարավոր աստիճանից երրորդին։ Ըստ աղբյուրի՝ «Ջոն» փոթորիկն առաջացրել է «կյանքի համար վտանգավոր» անձրևներ և ջրհեղեղներ, որոնք վնաս են հասցրել Մեքսիկայի Խաղաղ օվկիանոսի ափին:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն աղետի գոտում գտնվող քաղաքացիներին կոչ է արել լքել իրենց տները և ապաստանել անվտանգ տարածքներում։ Միևնույն ժամանակ՝ Օահակա և Հերերո նահանգների ափին գտնվող որոշ կրթական հաստատություններ ժամանակավոր դադարեցրել են իրենց աշխատանքը:
Օահակա նահանգի իշխանությունները հայտնել են, որ տարհանվել է 3000 մարդ, ստեղծվել է շուրջ 80 ապաստարան։ Նշվում է, որ 1000 հոգուց բաղկացած փրկարարական թիմը, այդ թվում՝ զինվորականներ, մեկնել են աղետից տուժած շրջաններ: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։