Իսրայելական զորքերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին, հայտնել է TACC-ը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակումների նոր ալիք են սկսել Լիբանանում «Հեզբոլլահի» ահաբեկչական օբյեկտների դեմ»,- ասվում է Իսրայելի բանակի տարածած հաղորդագրության մեջ։
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հայտարարել էր Լիբանանում օրվա ընթացքում հարձակումների ինտենսիվությունը մեծացնելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ զինվորականները մտադիր չեն Հեզբոլլահին ընդմիջում տալ։ Ըստ Հալեվիի՝ Իսրայելը «ներկայիս իրավիճակը պահանջում է շարունակական ինտենսիվ գործողություններ բոլոր ճակատներում»։
Օրվա սկզբից սա իսրայելական հարձակումների երրորդ ալիքն է Լիբանանի վրա։ Մինչ այս բանակը հայտարարել էր ավիահարվածների երկրորդ ալիքի ավարտի մասին, որի ընթացքում հարվածներ են հասցվել «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանի հարավում, ինչպես նաև երկրի արևելքում գտնվող Բեքաա հովտում։