ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է Associated Press-ը:
Ըստ գործակալության՝ Թրամփ-Զելենսկի հանդիպում նախատեսված չէր, որքան էլ ուկրաինացի պաշտոնյաները պնդում էին, որ նման հանդիպումը նշված էր երկրի նախագահի ժամանակացույցում։
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ մեկնելուց առաջ հայտարարել էր, որ մտադիր է իր «հաղթական ծրագիրը» ներկայացնել երկրի գործող նախագահ Ջո Բայդենին, նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին և նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
Սեպտեմբերի 24-ին Թրամփը Զելենսկուն անվանել էր «պատմության մեծագույն առևտրական»՝ բացատրելով, որ ԱՄՆ յուրաքանչյուր այցից հետո Ուկրաինայի նախագահը երկրից հեռանում է 60 միլիարդ դոլարով։