Ուկրաինան վերականգնելու համար բավարար գումար չի լինի, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը միավորվի, հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը, հայտնել է RBC-ն։
Ըստ կայքի՝ նա մեղադրել է Ջո Բայդենին և Քամալա Հարիսին հակամարտությունը «սադրելու» մեջ և «զրպարտչական հայտարարությունների համար» դժգոհել է Զելենսկիից։
Թրամփը Հյուսիսային Կարոլինայում նախընտրական միջոցառման իր ելույթի ժամանակ բարձրացրել է Մոսկվայի և Կիևի միջև ռազմական հակամարտության թեման՝ ասելով, որ գրեթե երեք տարվա ռազմական գործողություններից հետո «Ուկրաինա այլևս չկա»։
Ըստ Թրամփի՝ Ուկրաինան 2022 թվականի փետրվարից մի քանի ամիս առաջ պետք է զիջումների գնար, քանի որ «ցանկացած վատ գործարք ավելի լավ կլիներ, քան այն, ինչ հիմա կա»։
«Եթե նրանք վատ գործարք կնքեին, շատ ավելի լավ կլիներ: Նրանք մի փոքր կզիջեին, բայց բոլորը ողջ կմնային, և յուրաքանչյուր շենք կկառուցվեր, և յուրաքանչյուր աշտարակ ևս 2000 տարի կանգուն կլիներ»,- ասել է նա (մեջբերում է AP-ն):
Սեպտեմբերի 24-ին Թրամփը Զելենսկուն անվանել էր «պատմության մեծագույն առևտրական»՝ բացատրելով, որ ԱՄՆ յուրաքանչյուր այցից հետո Ուկրաինայի նախագահը երկրից հեռանում է 60 միլիարդ դոլարով։ Նա սեպտեմբերի 25-ին հրաժարվել էր հանդիպել Զելենսկու հետ։