ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում, եթե դա տեղի ունենա, մշակում է պաշտպանողական ծրագրեր, հայտարարել է Դաշինքի նյութատեխնիկական ապահովման հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զոլֆրանկը։
Ի թիվս այլ բաների, Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում նախապատրաստական ծրագրեր են մշակվում առաջին գծից վիրավորների լայնածավալ տարհանման համար, ասել է պաշտոնյան։
Ըստ Զոլֆրանկի՝ նման պատերազմը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա «ընդարձակ մարտի դաշտում» և կհանգեցնի ՆԱՏՕ-ի լուրջ կորուստների։ Գեներալը նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի լայն հնարավորությունների պատճառով վիրավորների օդային տարհանումը կարող է չափազանց վտանգավոր լինել, ուստի ավելի լավ է շտապօգնության գնացքներ օգտագործել։
«Մարտահրավերը կլինի վատագույն դեպքում մեծ թվով տուժածներին արագ և որակյալ օգնություն ցուցաբերելը»,- ավելացրել է նա:
Զոլֆրանկը նաև նշել է ՆԱՏՕ-ի բժշկական կանոնակարգերի ներդաշնակեցման կարևորությունը: Լուծումներից մեկը կարող է լինել «ռազմական բժշկական շենգենի» ստեղծումը, որը կապահովի հզոր դեղամիջոցների, ներառյալ՝ ծանր վնասվածքների համար անհրաժեշտ ցավազրկողների ազատ տեղաշարժը, բացատրել է նա:
Զոլֆրանկը հավելել է, որ սա քննարկվող տարբերակներից մեկն է, իսկ ծրագրերը բազամազան են։