Չինաստանում նորագույն միջուկային սուզանավը է խորտակվել է, հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ աղբյուրի՝ դա տեղի է ունեցել Ուհան քաղաքի մոտակայքում գտնվող նավաշինարանում։ Կայքը պնդում է, որ Չինաստանի իշխանությունները փորձել են թաքցնել այս փաստը։
Պարբերականը մանրամասնում է, որ խորտակվել է Zhou դասի սուզանավ, որն իր տեսակի մեջ առաջինն է։ Այն կառուցվել է China State Shipbuilding Corp նավաշինարանում:
«Հայտնի չէ, նավը խորտակման պահին միջուկային վառելի՞ք էր տեղափոխում, թե՞ ոչ, սակայն չի կարելի բացառել։ Նշաններ չկան, որ վթարից հետո ջրի նմուշներ են վերցվել։ Միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին ևս տեղեկություններ չկան»,- գրում է WSJ-ն։
ԶԼՄ-ն նշում է, որ միջադեպը շատ հարցեր է առաջացնում Չինաստանի բանակի ներքին հաշվետվողականության և Չինաստանի պաշտպանական արդյունաբերության վերահսկողության վերաբերյալ։
Թրամփն ուկրաինական հակամարտության հարցով սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար,...