Իսրայելական օդուժը հրթիռակոծել է Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքը, հարվածներն ուղղված էին նավահանգստին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսրայելական կործանիչները մի շարք հարձակումներ են իրականացրել Հոդեյդա քաղաքի վրա, որոնցից մի քանիսը թիրախավորել են նավահանգիստը»,- ասել է աղբյուրը։
Ավելի ուշ հութիները հայտնել են, որ Հոդեյդայի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ է, 40-ը՝ վիրավորվել։
Սա իսրայելական երկրորդ հարվածն է երկու ամսվա ընթացքում Եմենի Հոդեյդա քաղաքի վրա, որի նավահանգիստը վերահսկվում է Անսար Ալլահ շարժման (հութիների) կողմից։ Հուլիսին իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել էին նավթի պահեստը և նավահանգիստն այն բանից հետո, երբ հութիների կողմից անօդաչու թռչող սարք էր արձակվել Թել Ավիվի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել էր: