Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձել է ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը՝ փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին, ով այս պաշտոնն զբաղեցնում էր ռեկորդային 10 տարի, հայտնել է TACC-ը։
Փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստում։
Հանձնելով իր լիազորությունները՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ 2014 թվականին միացել է դաշինքին, ՆԱՏՕ-ն «միայն փոքր աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, սակայն այժմ այդ աջակցությունը զանգվածային է, և այն համակարգելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ի հատուկ շտաբ»։
2024 թվականի հունիսի 20-ին ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել էին Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Հունգարիան հետ էր կանչել նրա նշանակման առարկությունները, իսկ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարվել էր առաջադրվել գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Հունիսի 26-ին ՆԱՏՕ-ի խորհուրդը պաշտոնապես հաստատել էր Ռյուտեին՝ որպես դաշինքի 14-րդ գլխավոր քարտուղար։
Ռյուտեն ամուսնացած չէ և երեխաներ չունի։ Անձնական կյանքի մասին լրագրողների հարցին նա պատասխանում է, որ կցանկանար ընտանիք ունենալ, բայց «քաղաքականությունը խլում է նրա ամբողջ ժամանակը»։