Իրանը մոտ 400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը։
Նշվում է, որ Իսրայելի ողջ տարածքում տագնապային ազդանշան է միացվել։ Իսրայելական բանակը բնակիչներին հորդորել է ապաստաններում մնալ մինչև հրթիռային հարձակման սպառնալիքի չեզոքացումը։
Թել Ավիվում, Մեռյալ ծովի մերձակայքում, հարավում և Շարոնի շրջանում բեկորների կամ հրթիռների հարվածների բազմաթիվ վայրերի մասին են հաղորդվել: Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։
Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է իրանական նոր հրթիռային հարձակման դեմ Իսրայելի պաշտպանության նախապատրաստմանը:
«Իրանի ուղղակի ռազմական հարձակումն Իսրայելի վրա Իրանի համար լուրջ հետևանքներ կունենա»,- գրում է աղբյուրը։