Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել միջամտել Իսրայելի ագրեսիան կասեցնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Մասնավորապես, Իրանը կոչ է արել միջամտել, որպեսզի ԱԽ-ն դադարեցնի Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և կանխի լայնամասշտաբ պատերազմը Մերձավոր Արևելքում։
«Իրանբ Անվտանգության խորհրդին կոչ է անում շտապ և վճռականորեն միջամտել, որպեսզի դադարեցնի Իսրայելի շարունակվող ագրեսիան և ռազմական հանցագործությունները Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ»,- ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում:
Հակոտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։