Չինական Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ավելի քան 90 բնակիչ վարակվել է B խմբի streptococcus վարակով, ինչի հետևանքով չորսը մահացել են, հայտնել է տեղի առողջապահության վարչությունը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ հիվանդացել է 91 մարդ, նրանցից 40-ը դուրս է գրվել հիվանդանոցից, 43 հոսպիտալացված հիվանդների վիճակը կայուն է, չորսինը՝ ծանր, նույնքան էլ մահացել է։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ST283 շտամով վարակված 75 հիվանդ մինչ ախտանիշների ի հայտ գալը ենթարկվել է քաղցրահամ ջրի հում ձկան ազդեցությանը:
Նշվում է, որ հիվանդներն ապրում էին Հոնկոնգի տարբեր շրջաններում և ձուկ էին գնում 18 շրջանների 47 շուկաներից։