Մեկ օրվա ընթացքում շրջափակված Գազայի հատվածում իսրայելական ուժերի հարձակումների զոհ է դարձել 23 պաղեստինցի, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Կայքի տվյալներով՝ «անցած մեկ օրվա ընթացքում Գազայում վիրավորվել է 66 արաբ»։ Նշվում է, որ «այս հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 41 825-ի, իսկ 96 910 պաղեստինցի վիրավորվել է»։
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։