Իսրայելի պաշտպանության բանակը հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման թիրախների վրա, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի հարձակման կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին»,- ասված է բանակի հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը հավելել է, որ գիշերը երկրի ռազմաօդային ուժերը հրետանու հետ միասին գրոհել են Գազայի հատվածի կենտրոնական հատվածի թիրախները։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության հետևանքով Գազայում, ընդհանուր առմամբ, զոհերի թիվը գերզանցել է 40 հազարը։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։