91 տարեկան հասակում մահացել է երգչուհի Սիսի Հյուսթոնը, հայտնում է Variety-ն։
Հյուսթոնը «Գրեմմի»-ի կրկնակի դափնեկիր է։ Արեթա Ֆրանկլինի, Ռոյ Համիլթոնի և Էլվիս Փրեսլիի համար որպես բեք վոկալիստ աշխատելուց հետո նա անցել էր սոլո կարիերայի: Նշվում է, որ երգչուհին մահացել է այսօր առավոտյան՝ Նյու Ջերսիում գտնվող իր տանը, ուներ Ալցհեյմերի հիվանդություն:
1963 թվականին էր ծնվել նրա դուստրը՝ Ուիթնի Հյուսթոնը, ով դարձել է ամերիկացի հայտնի երգչուհի։
Ուիթնի Հյուսթոնը մահացել էր 2012թ։ Մահվան պաշտոնական վարկածը լոգարանում խեղդվելն է՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։