Հոկտեմբերի 9-ին «Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորիդա նահանգին, որի հետևանքով, վերջին տվյալներով, երկու մարդ է զոհվել, հաղորդել է NBC-ն։
Ըստ կայքի՝ զոհերին հայտնաբերել են Սենտ Լյուսի կոմսությունում։ Բնական աղետի պատճառով ավելի քան 2,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Փոթորիկը պոկել է Բեյսբոլի ամերիկյան մեծ լիգայի (MLB) Tampa Bay Rays բեյսբոլի մարզադաշտի տանիքը։
Փոթորկին ընդառաջ՝ մարզադաշտում տեղակայվել են փրկարարներն ու շտապօգնության ծառայությունները, խաղադաշտում տեղադրվել են մահճակալներ։
Իշխանությունները հայտնել են, որ ներսում գտնվողներն ապահով են: