Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է ներդրել America PAC հիմնադրամում, որն աջակցում է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, գրում է FT-ն։
Ըստ աղբյուրի՝ աշխարհի ամենահարուստ մարդը փորձում է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքի վրա։
«Մասկը երրորդ եռամսյակի ընթացքում մի քանի միլիոն դոլարի նվիրատվություններ է արել Ամերիկայի PAC-ին: Նա 2024 թվականի ընտրություններն անվանել է ԱՄՆ-ում ժողովրդավարության իր վերջին հույսը և հայտարարել, որ անօրինական ներգաղթյալները կտիրեն երկիրը, եթե Հարիսը հաղթի»,- գրում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ PAC-ը` քաղաքական գործողությունների հանձնաժողովը, հիմնադրվել է Մասկի կողմից այս տարի:
«Հիմնադրամը վարձել է հարյուրավոր աշխատակիցներ և աշխատում է առանցքային նահանգներում ընտրողներին մոբիլիզացնելու համար: Մասկն արդեն մի քանի ամիս է, ինչ հրապարակայնորեն պաշտպանում է Թրամփի թեկնածությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Վերջինս միլիարդատիրոջը խոստացել է տեղ ունենալ հաջորդ վարչակազմում, եթե նա հաղթի ընտրություններում»,- գրում է կայքը։
Հոկտեմբերի 5-ին Մասկը մասնակցել էր Փենսիլվանիայում տեղի ունեցած Թրամփի նախընտրական հավաքին։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նախատեսվում են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։