Առնվազն 728 պաղեստինցի է զոհվել Հորդանան գետի արևմտյան ափին և արևելյան Երուսաղեմում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, հայտնել է Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերը համակարգող ՄԱԿ-ի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ առաքելության փաստաթղթի՝ նույն ժամանակահատվածում Հորդանան գետի արևմտյան ափին և արևելյան Երուսաղեմում սպանվել է 23 իսրայելցի, այդ թվում՝ Իսրայելի պաշտպանության ուժերի 16 հոգանոց անձնակազմ։
Հոկտեմբերի 17-ին Իսրայելը հաստատել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը, իսկ ավելի ուշ հայտնել էր, որ նրան ոչնչացրել են Գազայի հատվածի հարավում իրականացված գործողության ընթացքում:
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո:
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։