Օդեսայի մերձակայքում սպանել են հայազգի գործարար Գենադի Բեյբությանին, գրել է Ura.ru-ն։
Նրա դին իրավապահները հայտնաբերել են մայրուղու վրա՝ Tesla մակնիշի մեքենայի կողքին։ Ոստիկանությունից տեղեկացրել են, որ նա հրազենային վիրավորում է ստացել։
Նշվում է, որ նա Ուկրաինայի իշխանություններին օգնում էր փողոցային հարկադիր մոբիլիզացիա իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի շարքերը համալրելու նպատակով։
«Բեյբությանը ղեկավարում էր ոստիկանության «կամավոր օգնականների» կազմակերպություններից մեկը, որոնք օգնում են հարկադիր փողոցային մոբիլիզացիա իրականացնել»,- հստակեցրել են ոստիկանությունից՝ հավելելով, որ կասկածյալները հետախուզվում են։
Կայքը նշել է, որ Բեյբությանը նաև «Ավտոմեքենաների սպասարկում» ընկերության սեփականատերն էր, «Լագունա» ամառանոցային կոոպերատիվի ղեկավարը: