Իսրայելի բանակը հաղորդել է Գազայի հատվածում մարտերի արդյունքում իսրայելցի գնդապետի զոհվելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն բանակի մամուլի ծառայության հաղորդագրության, զրահատանկային բրիգադի հրամանատար 41-ամյա Էհսան Դասկան զոհվել է մարտի դաշտում Գազայի հատվածում։
Նույն մարտի ընթացքում ծանր վիրավորվել է նաև նույն բրիգադի մեկ այլ սպա։ Նա տարհանվել է և այժմ գտնվում է ռազմական հիվանդանոցում։ Նրա անունը, ազգանունն ու սպայական կոչումը չեն հրապարակվում։