ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում հոկտեմբերի 20-ի երեկոյան մահացել է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Անկարայում մեղադրում էին 2016 թվականին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Գյուլենը մահացել է հիվանդանոցում, որտեղ բուժում էր անցնում, հայտնել են ԶԼՄ-ները։
Նշվում է, որ նա հզոր իսլամական շարժում էր ստեղծել Թուրքիայում և երկրի սահմաններից դուրս։
«Գյուլենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակիցն էր, սակայն նրանք վիճեցին, և Էրդողանը նրա վրա դրեց 2016 թվականի հեղաշրջման փորձի պատասխանատվությունը, որի ընթացքում ապստամբ զինվորները գրավել էին ռազմական ինքնաթիռներ, տանկեր և ուղղաթիռներ: Մոտ 250 մարդ էր սպանվել իշխանությունը զավթելու փորձի ժամանակ։ Կյանքի վերջին տարիներին Գյուլենին մեղադրում էին Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, թեև նա հերքում էր այդ մեղադրանքները»,- ասված է հրապարակման մեջ։