Ավստրալիայի խորհրդարանի Սենատի անդամ Լինդա Թորփը, որը ներկայացնում է «Կանաչների» կուսակցությունը, Միացյալ Թագավորության միապետ Չարլզ 3-րդի այցի ժամանակ սկանդալ է սարքել՝ հայտարարելով, որ մայրցամաքում թագավորին չեն ողջունում, գրել է The Australian պարբերականը։
Միապետի ելույթի ժամանակ, որն Ավստրալիա իր այցն սկսել է դաշնային խորհրդարան այցելությամբ, սենատորը, ըստ պարբերականի, «հայհոյանքներ է հնչեցրել թագավորի և թագուհու հասցեին»։
«Սպասելով Չարլզ 3-րդի ողջույնի խոսքի ավարտին՝ նա պահանջել է «ավստրալական հողը վերադարձնել իր բնիկ բնակիչներին»:
«Դուք մեր թագավորը չեք։ Վերադարձրեք մեզ մեր հողը, վերադարձրեք մեզ այն, ինչ գողացել եք մեզանից»,- սենատորի խոսքը մեջբերել է թերթը։
Նշվում է, որ Չարլզը չի արձագանքել սենատորի բղավոցներին։