The Economist-ը երկու ամսում առաջին անգամ կանխատեսել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
Ըստ The Economist շաբաթաթերթի կանխատեսող մոդելի տվյալների՝ Թրամփն ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի ֆավորիտն է։
Նախորդ երկու ամիսների ընթացքում The Economist-ը մշտապես կանխատեսել էր Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Քամալա Հարիսի հաղթանակը:
Հանրապետական թեկնածուի հաղթանակի շանսերը գնահատվում են 54%: Հոկտեմբերի 18-ին այդ ցուցանիշը պարբերականը գնահատել էր 46%: Ընդ որում` The Economist-ը խոստովանել է, որ այս փուլում դիմակայության ելքը գրեթե անկանխատեսելի է։
Հարիսը և նրա հանրապետական մրցակից Թրամփը հայտնվել էին լուրջ մրցավազքի մեջ, քանի որ 7 որոշիչ նահանգներում կանխատեսվող ձայների միջին տարբերությունը 1%-ից պակաս է։
Հուլիսի 27-ին Հարիսը հայտարարել էր նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Օգոստոսի 6-ին Հարիսը պաշտոնապես առաջադրվել էր որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
Հուլիսի 21-ին գործող նախագահ Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։