Հնդկաստանը խոչընդոտել է Թուրքիայի անդամակցությանը ԲՐԻԿՍ-ին, հայտնում է Berliner Zeitung-ը՝ հղում անելով Bild-ին։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Կազանում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի հանդիպման ժամանակ Թուրքիայի անդամակցության վերաբերյալ քվեարկություն չի կայացել, քանի որ Հնդկաստանը դեմ էր դրան։ Նշվում է, որ Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ Անկարայի լավ հարաբերությունների պատճառով չի հաջողվել համաձայնության գալ այդ հարցի շուրջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում էր, որ ցանկանում են մասնակցել բոլոր կարևոր գլոբալ հարթակներին՝ ներառյալ ԲՐԻԿՍ-ը։ Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիան շահագրգռված է ԲՐԻԿՍ-ին անդամակցությամբ։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովն անցկացվում է Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։