Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված իրանցի զինծառայողների թիվը հասել է 4-ի, հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի զինված ուժերին։
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զինծառայողի մահվան մասին։
Գործակալությունը հավելել է, որ ավելի ուշ ևս երկու զինվորական է մահացել ստացած վերքերից։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։ Գործողությունն ստացել էր «Ապաշխարության օրեր» ծածկանունը։
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։