Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման օրենսդիր խորհուրդը գլխավոր քարտուղար է ընտրել Նաիմ Ղասեմին, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով շարժման մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։ Գործողությունն ստացել էր «Ապաշխարության օրեր» ծածկանունը։
Հակոտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։ Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։ Գործողությունն ստացել էր «Ապաշխարության օրեր» ծածկանունը։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։