Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով 158 մարդ է զոհվել, հայտնում է Efe լրատվական գործակալությունը:
Զոհերի մեծ մասը՝ 101 մարդ, Վալենսիայի արևելյան շրջանից են, հավելել է գործակալությունը։
Հորդառատ անձրևներ և ամպրոպներ են տեղացել Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներում:
Շուրջ 300 մարդ շարունակում է առանց էլեկտրականության մնալ, անհայտ կորածների թիվը հայտնի չէ:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ տեղեկացրել էր, որ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։