Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինային սպառազինություն մատակարարելու համար քննադատել է Թուրքիային, նա այդ մասին ասել է թուրքական ԶԼՄ-ին տված հարցազրույցում։
«Ցավոք, Անկարան ռազմատեխնիկական ոլորտում շարունակում է համագործակցությունը Կիևի ռեժիմի հետ։ Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ քաղաքացիների սպանության համար: Հաշվի առնելով միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները՝ դա չի կարող տարակուսանք չառաջացնել»,- հայտարարել Է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ այն իրավիճակում, երբ Արևմուտքն օգնում է Կիևին, իսկ Ուկրաինայում նախկինի պես գործում է Մոսկվայի հետ բանակցություններն արգելելու մասին հրամանագիրը, «ցանկացած երկրի, այդ թվում՝ Թուրքիայի միջնորդական ջանքերը դժվար թե հաջողությամբ ավարտվեն»։
Փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանն ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողություն էր սկսել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել էր երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: