Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնոյի մարզում կայացած տոնի ժամանակ, հայտարարել է է, որ բելառուս ժողովուրդն «ապրում է դրախտում՝ համեմատած նրա հետ, թե ինչպես է ապրում աշխարհը», հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես են գողանում, ինչպես են թալանում երկրները, ինչպես են ոչնչացնում մարդկանց, որովհետև նրանք մաշկի այլ գույն և հարստություն ունեն»,- ասել է Լուկաշենկոն։
Նա Բելառուսն անվանել է «հացի երկիր և խաղաղության տարածք»։ Բելառուսի ղեկավարն իր համաքաղաքացիներին կոչ է արել պահպանել «իրենց հողն իրենց համար» և երախտագիտություն հայտնել խաղաղության ու հանգստության պահպանման, երկիրը հացով ապահովելու համար։