Իսպանիայի Վալենսիա քաղաքի բնակիչները ցեխ են նետել երկրի թագավոր Ֆիլիպ VI-ի վրա, երբ վերջինս իր շքախմբի հետ ժամանել է ջրհեղեղից տուժած շրջան, հայտնել է ABC-ն։
ԶԼՄ-ի տվյալներով՝ միապետը վարչապետ Պեդրո Սանչեսի և Վալենսիայի կաբինետի ղեկավար Կառլոս Մեյսոնի հետ այցելել է տարերային աղետից տուժած շրջաններ։ Վալենսիայի բնակիչներին, սակայն, վրդովեցրել է այն փաստը, որ մինչ բարձրաստիճան պաշտոնյաների ժամանումը՝ զինվորականները քաղաքի փողոցները մաքրել են աղետի հետևանքներից։
Հոկտեմբերի 30-ին հորդառատ անձրևներ էին տեղացել Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուզիա ինքնավար համայնքներում: Ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել էր 211-ի։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ տեղեկացրել էր, որ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։