Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և նրա կինը՝ Լետիցիան, ցանկանում են կրկին այցելել երկրի այն շրջանները, որոնք տուժել են ջրհեղեղներից՝ չնայած ավելի վաղ տեղի ունեցած ցեխ շպրտելու միջադեպին, հայտնել է El Mundo-ն։
Թերթի տեղեկություններով՝ միապետն ու նրա կինը մտադիր են վերադառնալ Վալենսիա, երբ իրավասու մարմինները դա հնարավոր համարեն։
Նոյեմբերի 3-ին հայտնել էինք, որ Իսպանիայի Վալենսիա քաղաքի բնակիչները ցեխ են նետել երկրի թագավոր Ֆիլիպ VI-ի վրա, երբ վերջինս իր շքախմբի հետ ժամանել էր ջրհեղեղից տուժած շրջան։ ՆԳ նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտնել էր, որ միջադեպի ժամանակ անհայտ անձը հարվածել է վարչապետին, և կատարվում է հետաքննություն։ Չնայած տեղի ունեցածին՝ թագավորն ու նրա կինը մնացել էին զրուցելու քաղաքի բնակիչների հետ։
Հոկտեմբերի 30-ին հորդառատ անձրևներ էին տեղացել Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուզիա ինքնավար համայնքներում: Ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել էր 211-ի։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ տեղեկացրել էր, որ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։