Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատել Յոավ Գալանտին և նրա փոխարեն նշանակել Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պատերազմի պայմաններում վարչապետի և Պաշտպանության նախարարի միջև լիակատար վստահություն է պետք, ցավոք, թեև քարոզարշավի առաջին ամիսներին կար շատ արդյունավետ աշխատանք, վերջին ամիսներին իմ և նախարարի միջև այդ վստահությունը խարխլվել է»,- ասել է Նեթանյահուն։
Վարչապետը հավելել է, որ Իսրայելի արտգործնախարարի պաշտոնն առաջարկել է առանց պորտֆելի նախարար Գեդեոն Սաարին։