Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում 5 մլն-ով ավելի շատ ձայներ է հավաքել Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսիից, գրել է Associated Press գործակալությունը։
Թրամփն ստացել է ավելի քան 58 միլիոն ձայն, մինչդեռ դեմոկրատ թեկնածուն ստացել է 53 միլիոն ընտրողի աջակցությունը, հավելել է AP-ն։
Գործակալությունը հիշեցրել է, որ չնայած ընդհանուր ձայների առավելությանը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակը որոշվում է ոչ միայն ընտրողների ձայների քանակով, այլև ընտրական համակարգով:
«ԱՄՆ-ում նախագահին ընտրում են ընտրական համակարգի միջոցով, այլ ոչ թե միայն ընտրողների ձայների քանակով: 2016-ին Հիլարի Քլինթոնն ավելի շատ ձայն էր հավաքել Թրամփից, բայց պարտվել էր ընտրական ձայների բաշխման պատճառով»,- հիշեցրել է պարբերականը։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 78 միլիոն ամերիկացի․ շուրջ 42,6 մլն-ն անձամբ էր այցելել ընտրատեղամաս, մոտ 35,3 մլն-ը քվեարկել էր փոստային տարբերակով։