Իսրայելի օդուժը հարվածել է «Ռաֆիկ Հարիրի» միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային շրջանների վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jadeed հեռուստաալիքին։
Ըստ աղբյուրի՝ չնայած իսրայելական ինքնաթիռների ինտենսիվ օդային հարվածներին, օդանավակայանը շարունակում է աշխատել:
Իսրայելը սեպտեմբերի վերջից հարձակումներ է իրականացնում Լիբանանի տարածքի վրա։ Հոկտեմբերից Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային գործողություններ են իրականացնում շիական «Հեզբոլլահ» խմբավորման դեմ՝ Լիբանանի հարավում։ Նոյեմբերի 4-ի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ, վիրավորվել՝ 13,000-ից ավելին։
Նոյեմբերի 5-ին ՀՅԴ-ն կոչ էր արել զորավիգ լինել Լիբանանի հայ համայնքին՝ մասնակցելով կուսակցության նախաձեռնած դրամահավաքին։