ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նախկին անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերին հանձնարարել է դիտարկել առողջապահության ոլորտում պաշտոնյաների թեկնածուների, հայտնում է Reuters-ը։
Ըստ կայքի՝ Քենեդի կրտսերը կներգրավվի ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության, ինչպես նաև Սննդի և դեղերի վարչության ղեկավարների ընտրության հարցում։
«Դեռ հայտնի չէ, թե Թրամփի վարչակազմում կոնկրետ ինչ պաշտոն կստանա քաղաքական գործիչը։ Հնարավոր է՝ նա աշխատի որպես խորհրդական»,- նշում է գործակալությունը։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։
Armenia Today-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հայտնել էր, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պարզ կլինի 2025-ի փետրվար-մարտ ամիսներին։