Բիթքոինի գինը բարձրացել է մինչև 80,000 դոլար՝ Երևանի ժամանակով 13։59-ին հասնելով պատմական նոր առավելագույնին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Binance հարթակին։
Ըստ կայքի՝ Երևանի ժամանակով ժամը 14:25-ի դրությամբ բիթքոինը նվազեցրել է աճը և կազմել 79,5 հազար դոլար։
ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին բիթքոինի գինն աճել էր 10,1%-ով՝ հասնելով 75 հազար դոլարի։
Վերջին անգամ բիթքոինի գինը պատմական առավելագույնը սահմանել էր 2024 թվականի մարտի 14-ին՝ հասնելով 73,777 դոլարի:
Բիթքոինը բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է թողարկվել համակարգի մասնակից ցանկացած օգտատիրոջ կողմից։