Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վերջին մի քանի օրվա ընթացքում երեք անգամ բանակցություններ է վարել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում երեք անգամ խոսել եմ Թրամփի հետ՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև ամուր դաշինքի հետագա ամրապնդմանն ուղղված»,- ԶԼՄ-ն մեջբերում է Նեթանյահուի խոսքերը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են ԱՄՆ-Իսրայել հարաբերութթյունները և տարածաշրջանում խաղաղության վերականգնման ջանքերը։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։