Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին չորեքշաբթի օրը կժամանի Թեհրան, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ Գրոսսին հանդիպում և բանակցություններ կանցկացնի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։
Ըստ հաղորդագրության՝ հինգշաբթի օրը կսկսվեն գործակալության ղեկավարի պաշտոնական հանդիպումները։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը երկիր կժամանի Իրանի հրավերով։