Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիային։
«Գիշերը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:15-ի սահմաններում, տեղի է ունեցել M4,2 բռնկում (ոչ ռեկորդային, բայց ուժեղ միջին), իսկ մոտ մեկ ժամ առաջ՝ ժամը 15:06-ին, գրանցվել է M9,5 բռնկում»,- ասվում է լաբորատորիայի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ ինստիտուտի՝ բռնկումները կարող են կրկնվել և ունենալ բացասական հետևանքներ։
Արեգակի վրա ամենաբարձր մակարդակի հզոր բռնկում էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին։