Օրվա սկզբից Իսրայելի ՊԲ-ն արձանագրել է շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկների կողմից Լիբանանի տարածքից 75 հրթիռի արձակում, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը, սա տեղական ժամանակով ժամը 15:00-ի (Երևանի ժամանակով 17:00-ի) տվյալներն են:
Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի ահաբեկչական «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին»։
Նոյեմբերի 7-ին իսրայելցի զինվորականները հայտարարել էին Իսրայելի ուղղությամբ 125 հրթիռների արձակման մասին։