ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը», հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Գազայում և Լիբանանում տիրող իրավիճակը։
Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը «քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը»։ ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել են նաև Լիբանանի և Իսրայելի քաղաքացիների՝ իրենց տներ վերադարձի հարցին։
Հոկտեմբերի 25-ին Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին իրավիճակը Հարավային Կովկասում։