Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին կոչ է արել հրաժարական տալ, քանի որ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
X սոցցանցի իր էջում կատարած գրառման մեջ Էստրոզին Ալիևին անվանել է «բռնապետ, որի ձեռքերին հայերի արյուն կա»: Նիցցայի քաղաքապետի խոսքով՝ Միշելի ձեռքսեղմումն Ալիևի հետ «ամոթալի է, քանի որ վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, ովքեր դեմ են Արցախում էթնիկ զտումներին»։
«Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Ես խնդրում եմ Էմանուել Մակրոնին պահանջել նրա հրաժարականը»,- գրել է Էստրոզին՝ հայ ժողովրդին աջակցության կոչ անելով։
Նոյեմբերի 11-ին Բաքվում Կլիմայի փոփոխության COP29 համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Միշելի հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։