Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մերձակայքում գտնվող L’Olivier ռեստորանի աշխատակիցներին պատանդ են վերցրել, հայտնում է Le Figaro-ն:
Նշվում է, որ պատանդառուն սեփականատիրոջ որդին է, ով զինված է դանակով և ինքնասպանության ցանկություն է հայտնել։
Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և Փարիզի օղակաձև ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող ռեստորանը։