Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մերձակայքում գտնվող L’Olivier ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ պատանդառված չորս անձինք երեք ժամ գերությունից հետո ազատ են արձակվել և չեն տուժել։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալված կասկածյալը տառապում է թմրամոլությամբ։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ դանակով զինված տղամարդը ռեստորանի սեփականատիրոջ որդին է։